Այսօր Յուրա Մովսիսյանի 28-ամյակն է. տեսանյութ
Այսօր իր ծննդյան 28-ամյակն է նշում Հայաստանի ազգային հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը: Այդ առթիվ հայ ֆուտբոլիստը բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել:
Մասնավորապես, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բազմահազար երկրպագուների անունից շնորհավորել է Մովսիսյանին, մաղթել քաջ առողջություն, և բազմաթիվ հաղթական գոլեր Հայաստանի հավաքականի կազմում:
Մովսիսյանին շնորհավորել է նաև Մոսկվայի «Սպարտակը»` իր պաշտոնական կայքով: