Ահաբեկչություն՝ Իրաքում․ կան զոհեր և վիրավորներ
Իրաքում ահաբեկչական հարձակում է իրականացվել, որի հետևանքով 3 ոստիկան է զոհվել, ևս 12֊ը վիրավոր են։ Հարձակումը տեղի է ունեցել Սալահ էդ Դին շրջանի Սուլեյման Բեկ բնակելի թաղամասում, հայտնում է իրաքյան «Աս Սումարիա» հեռուստաալիքը։
Ծայրահեղականները ռմբակոծել են շրջանի ՆԳՆ բաժանմունքը։ Ոստիկաններին հաջողվել է կանխել նրանց հետագա քայլերը։
Սալահ էդ Դին շրջանում ծայրահեղականների վնասազերծման հատուկ միջոցառումներ են իրականացվում։