211652_close_icon
views-count986 դիտում article-date 14:38 20-02-2014

Ահաբեկչություն՝ Աֆղանստանում․ կան զոհեր

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 2 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 4 մարդ վիրավոր է։ Այս մասին հայտնում է «Пажвок» գործակալությունը։ Ըստ գործակալության տվյալների, մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել քաղաքային գրադարանի մուտքի մոտ։ Միջադեպի հետևանքով վնասվել է շենքի ճակատային մասը,կոտրվել ապակիները։ Մարդկանց մեջ առաջացած խուճապը դժվարեցրել է փրկարարների և անվտանգության ծառայողների աշխատանքը։

Նմանատիպ նյութեր