«Կեղծ» Մխիթարյանը խաղադաշտ է մտնում. Տեսանյութ
Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում ավստրիական «Վոլֆսբերգերը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց Դորտմունդի «Բորուսիային»:
Հանդիպման ուշագրավ պահերից մեկը տեղի ունեցավ երկրորդ խաղակեսում, երբ «Բորուսիայի» երկրպագուներից մեկը՝ Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկով խաղադաշտ մտավ:
Երկրպագուն խաղադաշտում իրեն որոշ ժամանակ Մխիթարյան «զգալուց» հետո հեռացավ: