«Այնտրախտ»-ի հետ խաղում Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում. ֆոտո
Բունդեսլիգայի 19-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն արտագնա հանդիպում կանցկացնի Բրաունշվեյգի «Այնտրախտ»-ի հետ: Դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը հրապարակել է թիմի հավանական մեկնարկային կազմը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա մեկնարկային րոպեներից: