«Այնտրախտ»-ի հետ խաղում Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում
Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակիչ փուլում Դորտմունդի «Բորուսիա»-ն Ֆրանկֆուրտում կմցրի տեղի «Այնտրախտ»-ի հետ: Դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը հրապարակել է թիմի հավանական մեկնարկային կազմը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա մեկնարկային կազմում: Շաբաթ օրը «Վերդեր»-ի հետ կայացած խաղում վնասվածքներ ստացած Սվեն Բենդերը և Մարկո Ռոյսը բաց կթողնեն հանդիպումը