«Թուրքական հոսք»-ի շուրջ պաշտոնական բանակցություններ նույնիսկ չեն էլ սկսվել. դեսպան
Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդիմը հայտնել է, որ «Թուրքական հոսք» նախագծի շուրջ բանակցությունները չեն էլ սկսվել:
«Միայն նախնական աշխատանքի վերաբերյալ թեթևակի շփումներ կան: Նախագիծը շատ ծավալուն է, մեզ նախապատրաստական աշխատանքներ են սպասում»,-ասել է նա:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ նախագծի շուրջ բանակցությունները փակուղի են մտել: