211652_close_icon
views-count1886 դիտում article-date 13:25 31-07-2015

Ամռան առաջին ամիսը նշվեց սաստիկ շոգերով. «Երևան Ջուր» ՓԲԸ գործունեությունը 2015թ. հունիսին

Հունիսի առաջին կեսին ավարտվեց Երեւան Ջուր ՋԲԸ գործունեության 9-րդ տարվա արդյունքների նախնական ամփոփումը: Այն ցույց տվեց, որ Վարձակալության պայմանագրի վերջին` 10-րդ տարվա նախօրեին ստեղծվել է բավական ամուր տնտեսական հիմք ողջ ծրագրի հաջող ավարտի համար: Ժամանակն է, ինչպես ասում են, նաեւ «հոգու մասին» մտածել: Մասնավորապես, կայացվեց սկզբունքային որոշում, հիմնադիր ֆրանսիական Veolia Group-ի համաձայնությամբ, սպառողներին մատուցվող ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների գործող սակագներն անփոփոխ թողնելու վերաբերյալ: Փաստացի` երկրորդ տարին անընդմեջ (2014թ.-ի ճշգրտված հայտի քննարկումը՝ սակագինը 7,5 դրամով բարձրացնելու վերաբերյալ, հետաձգվել էր մեկ տարով): Իսկ 2010թ.-ից ընդհանուր առմամբ սակագինը նվազել է 25 դրամով: Սպառողներին հաճելի անակընկալ մատուցելու նպատակով սակագինն անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշումը նախատեսվել էր հրապարակել ամսվա վերջին: Ցավոք, ժամանակի առումով այն համընկավ էլեկտրաէներգիայի սակագնի քննարկումներով պայմանավորված հայտնի իրադարձությունների հետ, եւ որոշ լրատվամիջոցների թեթեւ ձեռքով հանրությանն այլ տեսանկյունից մատուցվեց: Ինչեւէ: Մինչդեռ հունիսը գործունեության առումով ընկերության համար դժվարին ժամանակաշրջան էր: Շոգ եղանակը կտրուկ ավելացրեց ջրի պահանջարկը: Այն բավարարելու համար Երեւան Ջուրը ամսվա առաջին տասնօրյակում վերագործարկեց մեկ պոմպ Արարատյան պոմպակայանում, այդ կերպ ավելացնելով Երեւանին տրվող ջրաքանակը վայրկյանում 300 լիտրով: Նաեւ լուծվեցին Կաթնաղբյուրում առաջացած տեխնիկական խնդիրները: Միաժամանակ, աշխատանքներ տարվեցին ներքաղաքային ցանցի կարգավորման, ջրի վերաբաշխման նպատակով, ինչն իրենից դժվարին ու ժամանակ պահանջող գործընթաց է ներկայացնում: Ի վերջո Երեւանն անցավ ջրամատակարարման ամառային ռեժիմի: Արդյունքում տեւողության առումով այն գերազանցեց 2014թ. հունիսի ցուցանիշը: Երևանում 23,5-24,0 ժամ ջուր ուներ սպառողների 82%-ը, իսկ 17-23,5 ժամ՝ 18%-ը: «Երևան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1427 փորձանմուշի ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարված ջրի որակը համապատասխանել է գործող պահանջներին: Ճիշտ է, այդ ամենը հանգեցրեց լրացուցիչ ծախսերի, մասնավորապես ավելացավ էլեկտրաէներգիայի սպառումը: Սակայն այսօր ընկերությունն իրեն կարող է նման շռայլություն թույլ տալ: Չնայած սակագնի շարունակական նվազմանը, Երեւան ջուրն ի վիճակի է ոչ միայն առօրյա խնդիրները լուծել, այլեւ հեռանկարային ծրագրեր իրականացնել: Համակարգի ֆինանսական բարվոք վիճակը, ռացիոնալ տնտեսվարումն ու տեխնիկական առաջընթացը եւս մեկ ապացույց է մայրաքաղաքի ջրմուղ-կոյուղու օպերատորի արդյունավետ գործունեության: Հունիսը եւս մեկ քայլ հանդիսացավ այս ճանապարհին: Ջրամատակարարման բարելավման նպատակով իրականացվեցին գոտիավորման աշխատանքներ կամ նոր ջրագծեր ու կոյուղագծեր կառուցվեցին Քասախ գյուղում, Հաղթանակ թաղամասում, Ավանում ու Ջրվեժում, Աջափնյակում ու Էրեբունիում, Արաբկիրում ու Կենտրոնում: Ընդհանուր առմամբ հունիսին իրականացվեց մոտ 30 անուն շինարարական աշխատանք: Դրանց մի մասն ավարտվեց, իսկ մյուսները կշարունակվեն, որոնցից հատկապես կարեւոր է Գառնիի ջրաղբյուրի վերանորոգման ծրագիրը, ըստ որի պետք է արդիականացվի 21 ջրահավաք խուց, ջրընդունիչ կառուցվածքը, մարիչ հորը, տեխնոլոգիական հանգույցը, պոմպակայանի էլեկտրաենթակայանի բարձր լարման հատվածը ու այլն: Ընդհանուր առմամբ անցած ամիս շահագործումից դուրս հանվեց 1510 մետր վթարված ջրագիծ, փոխարինվեց 246 մետր ու կառուցվեց 467 մետր: Նաեւ վերացվեց 623 ջրագծի վթար, 1656 կոյուղու վթար և 193 վթար` պոմպակայաններում: Տեղադրվեց 39 փական և 7 ջրաբաշխիչ հանգույց, վերանորոգվեց 21 դիտահոր, սահմանազատման կետ տեղափոխվեց 20 ջրաչափ, մաքրվեց 124 դիտահոր և 505 անձրևընդունիչ: Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ Երևան Ջուր ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2015թ. հունիսին գործունեության մի շարք ցուցանիշների վերաբերյալ` 2014թ. հունիսի նկատմամբ /2009թ. տվյալները համեմատության համար են/: [img]/ups/images/0825532001438332156709459.jpg[/img] [b]«Երևան Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր