Ազգերի ազատության հիմքում մարդու ազատության նկատմամբ հարգանքն է. Իվետա Տոնոյանը ելույթ է ունեցել Մոսկվայում ընթացող համաժողովում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին։
Համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել նաեւ ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Միջոցառման Գլխավոր ասամբլեայի շրջանակում ելույթ եմ ունեցել «Ընտրական նեոգաղութատիրություն․ աշխարհի երկրների քաղաքական ինքնիշխանության ամրապնդումը և ժողովրդավարական գործընթացների անաչառ գնահատման մեխանիզմների ստեղծումը» խորագրով զուգահեռ նիստում։
Ելույթիս ընթացքում անդրադարձել եմ մեր երկրում ժողովրդավարության, քաղաքական ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված լուրջ մտահոգություններին։ Խոսել եմ ընդդիմության առաջնորդների կալանավորման և Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված անհիմն քրեական գործի մասին՝ ընդգծելով, որ նման իրողությունները հակասում են ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին։
Համոզված եմ, որ ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չեն կարող լինել ընտրովի արժեքներ։ Եվ ինչպես նշել եմ ելույթումս՝ ազգերի ազատության հիմքում մարդու ազատության նկատմամբ հարգանքն է։ Պետության ազատությունը սկսվում է հենց մարդու ազատությունից»,– գրել է Տոնոյանը։