211652_close_icon
views-count1183 դիտում article-date 12:44 29-05-2015

«Երևան Ջուր» ՓԲԸ-ի գործունեությունը 2015թ. ապրիլին

Երևան Ջուր ընկերությունը սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունից բացի, նաև հանրային կյանքի ակտիվ մասնակից է: Եվ ապրիլը, որպես համահայկական նշանակության միջոցառումներով հագեցած ամիս, ջրամատակարար կազմակերպությանը հնարավորություն տվեց լիովին դրսեւորելու իրեն, իր բուն պարտականությունից բացի լիարժեք զբաղվելու հասարակական ակտիվ գործունեությամբ: Այսպես, ապրիլի 7-ին Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ Աջափնյակում` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի հարակից լճակի զբոսայգում ընկերությունը ուրախ միջոցառում էր կազմակերպել վարչական շրջանի հետ համատեղ` բնակիչների և հյուրերի համար: Չորսժամյա բազմաժանր համերգն ուղեկցվեց խաղերով, վիկտորինայով, կանանց մեծարման արարողությամբ, որի ընթացքում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ծաղիկներ բաժանվեցին: Իսկ համերգի ավարտը ազդարարվեց տարածքի շատրվանները վերագործարկելով: Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին ամբողջ հանրապետության հետ միասին պատրաստվել էր Երևան Ջուրը: Այդ աշխատանքների շրջանակներում նախ՝ ապրիլի 22-ին ընկերությունը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կազմակերպեց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման երեկո: Ընկերության հիմնադիր ֆրանսիական Veolia Group-ի ներկայացուցիչներն ու ընկերության աշխատակիցները ծաղիկներ դրեցին Կոմիտասի գերեզմանին, ծանոթացան թանգարանի ցուցադրությանն ու ունկնդրեցին Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի ելույթը: Հաջորդիվ, հարյուր-հազարավոր հայորդիների հետ միասին, նրանք այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին: Նշենք նաեւ, որ այնտեղ նույն ամսին ընկերության միջոցներով կառուցվել էր 8 զույգ (16 հատ) ցայտաղբյուր ու երկու հասարակական զուգարան, իսկ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ ֆինանսավորվել էր Օսմանյան Թուրքիայում հայ գործարար կյանքին նվիրված հատուկ ցուցադրություն: Իսկ Կաթնաղբյուրում ընկերության կազմակերպած «Ջրի դասը» մատաղ սերնդին որպես սպառող դաստիարակելու նպատակն ուներ: Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն` ամեն անգամ դպրոցականներն այցելում են համակարգի որևէ ջրաղբյուր, որտեղ սեփական աչքերով են տեսնում ու համոզվում, թե ինչ դժվարությունների հետ է կապված ջրի մատակարարումը, որքան բարդ է ընկերության համակարգը և որքան կարևոր է խմելու ջուրը մեզանում օգտագործելը ըստ նշանակության: Ջրաղբյուրում անցկացրած այդ մի քանի ժամը օգնեց դպրոցականների մեջ սերմանելու հարգանքը ջրի` որպես կենարար հեղուկի հանդեպ, առանց որի անհնարին է կյանքը: Մինչդեռ համակարգում ջրաշինարարական աշխատանքները շարունակում էին ընթանալ իրենց հունով: Այսպես, ապրիլի կեսերին, նախատեսվածից երկու շաբաթ շուտ ավարտվեցին անձրևաընդունիչների և դիտահորերի մաքրման աշխատանքները: Դրա շնորհիվ այս գարնան հորդառատ անձրևների ժամանակ ջրի կուտակումներ մայրաքաղաքում չառաջացան: Անձրևընդունիչների և դիտահորերի մաքրումը ընկերության ամենօրյա աշխատանքն է և մշտապես գտնվում է մեր հսկողության ներքո: Բնականաբար, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Երևանի առավել «խոցելի» հատվածներին: Ինչպես միշտ կատարվել են վերանորոգման աշխատանքներ մայրաքաղաքին ջուր մատակարարող ջրատարների վրա. Արզական-Գյումուշ, Գառնի-Երևան, Ծարավ-Աղբյուր, Արզական-Խարբերդ: Ներքաղաքային բաշխիչ ցանցում էլ շարունակվել են գոտիավորման աշխատանքները ջրամատակարարման բարելավման և ցանցի առավել հուսալի շահագործման նպատակով, ինչպես օրինակ, Արցախի պողոտայում: Նոր Արեշի 3-րդ և 5-րդ փողոցներում, Դեմիրճյան 27-33 շենքերի բակերում ավարտվել է ջրագծերի կառուցումը: Իսկ Հին Ավանի 3-րդ, 8-րդ փողոցներում Տիտոգրադյան-Այվազովսկի փողոցների խաչմերուկից մինչև Աթոյան փողոց հատվածում շինարարությունը դեռ շարունակվում է: Արդյունքում, անցած ամիս Երևանում 23,5-24,0 ժամ ջուր ուներ սպառողների 82,3%-ը, 17-23,5 ժամ՝ 17,2%-ը, իսկ մինչև 17 ժամ՝ 0.4%-ը: «Երևան Ջուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1359 փորձանմուշի ստուգման արդյունքները ցույց են տվել, որ սպառողներին մատակարարված ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերին եւ կանոններին: Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ ՙԵրևան Ջուր՚ ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2015թ. ապրիլին գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2014թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2009թ. տվյալները համեմատության համար են/: [img]/ups/images/0683095001432888270907616.jpg[/img]

Նմանատիպ նյութեր