25297 դիտում
12:09 31-07-2015
Արագածոտնի մարզում 44-ամյա վարորդը «Ռաֆ»-ով բախվել է նախրին. կա 2 վիրավոր, իսկ 3 կով սատկել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Արմավիրի մարզի Արևիկ գյուղի բնակիչ, 44-ամյա Գրիգոր Մայիլյանը իր վարած «Ռաֆ» մակնիշի 68 ՍՕ 627 համարանիշի ավտոմեքենայով Արտենի-Թալին ավտոճանապարհի երկաթուղային գծանցի մոտ հարվածել է Արտենի գյուղի բնակիչ, 49-ամյա Մարգար Մխիթարյանին պատկանող նախրին և դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն, իսկ հարվածի արդյունքում 3 խոշոր եղջերավոր անասուն սատկել է:
Վթարի վայր է ժամանել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սահակ Մինասյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+