Մարգարիտ Եսայանը խանդո՞ւմ է Նաիրա Զոհրաբյանին. «Չորրորդ իշխանություն»
«Չորորդ իշխանություն» թերթը գրում է. «Նախկին լրագրողներ, այժմ՝ ԱԺ պատգամավորներ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի և ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանի միջև շարունակվում է խանդն ու մրցակցությունը: Դա երևաց նաև նախօրեին՝ ԱԺ-ում նոր ԸՕ նախագծի շուրջ քննարկումների ժամանակ:
Ն. Զոհրաբյանը դահլիճ մտավ ուշացած, և քանի որ ԱԺ-ում իր հիմնական տեղը զբաղված էր, նստեց կառավարությանը հատկացված հատվածում՝ վարչապետի աթոռին:
Լրագրողներն էլ արագ որսալով պահը, տեսախցիկներն ուղղեցին Զոհրաբյանի ուղղությամբ: Սա տեսնելով, մի քիչ հեռու նստած Մարգարիտ Եսայանն արագ փոխեց իր տեղն ու ինքն էլ նստեց կառավարության հատկացված վայրում՝ Զոհրաբյանի թիկունքում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: