211652_close_icon
views-count47837 դիտում article-date 13:02 30-07-2015

Ոստիկանությունը որոնում է Սյունիքի մարզում 4 հոգու մահվան պատճառ դարձած Mercedes-ի վարորդին, ով վթարից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հետախուզում է հայտարարվել Կապան քաղաքի բնակիչ, 36-ամյա Ալեն Ռոբերտի Հովհաննիսյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հաշվառված է Կապան քաղաքի Դավիթ Բեկի 7-րդ շենքի 36 բնակարանում և կասկածվում է հուլիսի 23-ին Սյունիքի մարզում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով ողբերգական ավտովթարի մեջ, որի ժամանակ Mercedes-ով բախվել էր Opel մակնիշի ավտոմեքենային և 4 հոգի մահացել էին: Վթարի վայրից Ա. Հովհաննիսյանը դիմել է փախուստի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի քննիչը դիմել է նաև Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը հաստատի նրա նկատմամբ հայտարարված հետախուզումը: Դատարանը քննիչի միջնորդությունը բավարարել է և երբ նրան հայտնաբերեն, նա վերցվելու է կալանքի: Գ. Շամշյանի տեղեկություններով` Ա. Հովհաննիսյանը քրեական հարուստ անցյալ ունի, 3 անգամ դատապարտվել է Ռուսաստանում, 1 անգամ էլ` Հայաստանում: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/23/60217/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դաժան ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Սիսիան-Գորիս ավտոճանապարհին բախվել էին Mercedes մակնիշի 34 NV 942 համարանիշի և Opel մակնիշի 33 ԼV 852 համարանիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել էին, 3 հոգի մարմնական վնասվածքներ էին ստացել: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ բոլոր մահացածները Opel-ի մեջ են եղել: Մահացածների մեջ 4-ամյա աղջիկ կար: Հարվածի արդյունքում էլ Opel-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտի մեջ: Տվյալ պահին դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գուրգեն Բեգլարյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի և հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Տվյալ պահին վթարի վայրում աշխատանքներ էին կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ, ինչպես նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության փորձաքրեագետները: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [img]/ups/images/0038480001438246839150169.jpg[/img] Կասկածյալ Ալեն Ռոբերտի Հովհաննիսյան Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր