90503 դիտում
17:20 29-11-2020
Range Rover-ի 32-ամյա վարորդին, ով կասկածվում է մահվան ելքով ավտովթարի մեջ ու դեպքի վայրից դիմել էր փախուստի, դատարանը ազատ է արձակել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպտրոային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 32-ամյա Պետրոս Սուքիասյանի նկատմամբ, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Վերջինս նոյեմբերի 22-ին Range Rover մակնիշի 36 ՏC 111 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Mercedes մակնիշի ավտոմեքենային, ապա դեպքի վայրից դիմել փախուստի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Մանվել Շահվերդյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, մերժել է քննչի միջնորդութունը և Պ. Սուքիասյանը դատարանից ազատ է արձակվել:
Ինչպես[url=https://shamshyan.com/hy/article/2020/11/23/1171568/] ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը, նոյեմբերի 22-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի, Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել էին նույն օրը ժամը 04։30-ի սահմաններում Երևանում մահվան ելքով ավտովթար կատարած և փախուստի դիմած Range Rover մակնիշի ավտոմեքենայի համարանիշն ու ում անունով է այն հաշվառված։
Ոստիկաններն ու քննիչները արդեն հետքի վրա դուրս գալիս են եղել, երբ Ոստիկանության Էրեբունու բաժին է կամավոր ներկայացել Երևանի բնակիչ 32-ամյա Պետրոս Սուքիասյանը և հայտնել, որ Range Rover մակնիշի 36 SC 111 համարանիշի ավտոմեքենան վթարի պահին ինքն է վարել։
Պ․ Սուքիասյանը Ոստիկանության Էրեբունու բաժնից տեղափոխվել է քննչական վարչություն, որտեղ էլ ՀԿԳ ավագ քննիչ Տ․ Վարդանյանի որոշմամբ՝ ձերբակալվել է։ Ավետոմեքենան էլ քննիչի հանձնարարականով՝ տեղափոխվել է Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
[b]Դատարանի որոշմամբ ազատ արձակված 32–ամյա Պետրոս Սուքիասյանն է[/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0072946001606656168109506.jpg[/img]
[b] Դատավոր Մանվել Շահվերդյանն է [/b]
[img]https://st0.shamshyan.com/editor/0122122001606656582784551.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+