211652_close_icon
views-count11395 դիտում article-date 11:50 30-07-2015

Կոչ բոլոր բարի և սրտացավ մարդկանց. օգնության ձեռք մեկնենք ծայրահեղ աղքատ ընտանիքին. լուսանկարներ

Հերթական ծայրահեղ վիճակում գոյատևող ընտանիքն ապրում է Իջևան քաղաքում: Այս ընտանիքի ծանր կացությունը նկարագրելը շատ դժվար է: Ընտանիք, որը ծայրահեղ աղքատ է, որտեղ կան հիվանդ երեխաներ և ծերեր, կան բազում խնդիրներ, անբարենպաստ պայմաններ ապրելու համար: 28-ամյա Ազատ Ջուլհակյանը միայնակ չի կարողանում հոգալ բազմանդամ ընտանիքի հոգսերը: 6-ամյա և 4-ամյա աղջիկ երեխաները ի ծնե համր են, սակայն լսում են: Գումարի պատճառով չեն կարողանում երեխաներին ստուգման և բուժման նպատակով Երևան տանել: Տունը գրեթե դատարկ է, միայն մահճակալներ ունեն: Յուրաքանչյուր օգնություն մեծ սիրով կընդունեն, որոնք շատ անհրաժեշտ են առավել շատ ընտանիքի երեք փոքրիկներին, ովքեր զուրկ են ամեն ինչից և ամենակարևորը՝ երջանիկ և անհոգ մանկությունից: Կոչ ենք անում բոլոր բարի և սրտացավ մարդկանց օգնության ձեռք մեկնել այս ընտանիքին՝սննդի, գումարի, կենցաղային պարագաների, հագուստի տեսքով: Հիշենք, որ աղքատին ողորմություն տվողը Աստծուն է փոխ տալիս, որը նրան կվերադարձվի հազարապատիկով: [url=https://www.facebook.com/Huyshayinbaregorcakan/photos/pcb.414498525401785/414498188735152/?type=1&theater]ՀՈՒՅՍ ՀԱՅԻՆ Բարեգործական նախաձեռնություն [/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր