44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Տավրոս Աբրահամյանի հորը՝ Մխիթար Աբրահամյանին ոստիկանները գազանաբար ծեծել են
Քաղաքական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան տեղեկացնում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Տավրոս Աբրահամյանի հորը՝ Մխիթար Աբրահամյանին ոստիկանները գազանաբար ծեծել են։ Բազմաթիվ կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխելուց հետո նա սրտի կաթված է ստացել և բժիշկները ստիպված են եղել Մխիթարի համար սրտի ստենդավորում իրականացնել: