211652_close_icon
views-count7736 դիտում article-date 20:32 29-07-2015

Տուապսեում Հայաստանի քաղաքացին դանակահարել է 5 տարեկան երեխայի

Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքում 5-ամյա երեխայի ուսը վնասվել է, երբ նա փորձել է մորը պաշտպանել կողոպտիչից: «Հյուրանոցներից մեկում հարբած տղամարդը հարձակվել է մի կնոջ ու նրա երեխաների վրա: Նա կոպիտ կերպով գումար է պահանջել և դանակ թափահարել: Երեխաները փորձել են պաշտպանել մորը, այդ թվում՝ 5-ամյա տղան, որն էլ տուժել է: Նա բուժօգնություն է ստացել», հայտնել է Տուապսեի ոստիկանության ներկայացուցիչը «Ինտերֆաքսին»: Կողոպտիչին հանդարտեցնելու համար հյուրանոցի աշխատակիցներից մեկը նրան է տվել իր մոտ ունեցած 15 հազար ռուբլին և վերջինս թաքնվել է: Սակայն իրավապահ մարմինները արագ հայտնաբերել են կասկածյալին: Ըստ տեղի ոստիկանության մամլո ծառայության, կասկածյալը Հայաստանի 34-ամյա քաղաքացի է, որը Ջուբղա բնակավայրի ռեստորաններում ու սրճարաններում երգիչ և երաժիշտ է աշխատում: Հարցաքննության ժամանակ պարզվել է, որ տուժածը կորցրել է բջջային հեռախոսը, իսկ հայ երաժիշտը խոստացել է այն գտնել: Գտնելուց հետո նա կնոջից գումար է պահանջել՝ ծախսած ժամանակ և «կապերը աշխատացնելու» համար: Ներկայումս կասկածյալը կալանավորված է: Նրա անունը չի հրապարակվում:

Նմանատիպ նյութեր