Տուապսեում ջրհեղեղի հետևանքով տասնյակ փողոցներ ջրի տակ են անցել. հայտարարվել է արտակարգ դրություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատյևը Տուապսեում արտակարգ դրություն է սահմանել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ տեղատարափ անձրևների հետևանքով մի քանի շրջաններ հեղեղվել են:
Բոլոր ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով, ասվում է Տուապսեի շրջանի ղեկավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Այս պահին տարհանվել է Շահումյան և Գեորգիևսկ գյուղերի բնակչությունը: