ԱՄՆ-ում 2 տարեկան երեխան կրակել է 1 տարեկան երեխայի վրա
ԱՄՆ-ի Բաթոն-Ռուժ քաղաքում 2 տարեկան երեխան հրազենային վնասվածք է հասցրել 1 տարեկան երեխային։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը։
Վիրավոր երեխայի վիճակը գնահատվում է ծանր։
Տեղի ոստիկանության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել առևտրի կենտրոնից ոչ հեռու գտնվող վայրում կայանված ավտոմեքենայի մեջ։ Մեքենայի մեջ այդ պահին եղել են 2 մեծահասակներ։ Ոստիկանները պարզում են, թե ինչպես է հրազենը հայտնվել երեխայի ձեռքում։
Երեխաները բարեկամներ են։