62-ամյա Միկի Ռուրկը նորից մտադիր է վերադառնալ մեծ ռինգ
Ամերիկացի դերասան Միկի Ռուրկը մտադիր է աշնանը նորից բռնցքամարտի ռինգո վերրադառնալ: Այդ մասին հայտարարել է նրա գործակալ Վադիմ Կոռնիլովը:
Առայժմ մենք մի քանի տարբերակ ենք դիտարկում: Դա կլինի վեց ռաունդից բաղկացած մենամարտ: Միկին արդեն ավելի քան մեկ ամիս մարզվում է», ասել է գործակալը:
62-ամյա Միկի Ռուրկը պրոֆեսիոնալ ռինգ էր վերադարձել 2014թ. նոյեմբերին՝ Մոսկվայում նոկաուտով հաղթելով իր 29-ամյա հայրենակից Էլիոթ Սեյմուրին:
Սակայն հետո պարզվեց, որ Ռուրկի մրցակիցը թափառաշրջիկ է, այնուհետև տեղեկություններ հայտնվեցին, որ մենամարտը պայմանավորված բնույթ է կրել և թափառաշրջիկը դրա համար ստացել է 10 հազար դոլար:
Ավելի շատ կինոաշխարհում հայտնի Միկի Ռուրկը բռնցքամարտով սկսել է զբաղվել 12 տարեկանից: Պրոֆեսիոնալ ռինգում ութ մենամարտ է անցկացրել, հաղթել վեցում: Վերջին մենամարտը կայացել է 1994 թվականին: