Սպանվել է «Թալիբան»-ի առաջնորդ Մուլլա Օմարը. ԶԼՄ-ներ
Սպանվել է «Թալիբան» շարժման առաջնորդ Մուլլա Օմարը, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Աֆղանստանի խորհրդարանի իրազեկ աղբյուրին:
Խմբավորումը լուրը չի հաստատել, սակայն հայտարարել է, որ հայտարարություն է պատրաստում, որը կհրապարակի:
Աղբյուրի խոսքով՝ Օմարը մահացել է դեռ 2-3 տարի առաջ: Մահվան հանգամանքների մասին ևս ոչինչ չի հայտնի չէ:
Նրա մահվան մասին վերջին 2 տարիների ընթացքում բազմաթիվ լուրեր են շրջանառվել, սակայն առաջին անգամ այդ մասին խոսել է Աֆղանստանի խորհրդարանի աղբյուրը:
Օմարը գլխավորել է «Թալիբանը» 1996 թվականից: Նրա և «Ալ-Քաիդա»-ի առաջնորդ Օսամա բեն Լադենի միջև կնքված համաձայնությունից հետո ամերիկյան զորքերը 2001 թվականին մտան Աֆղանստան:
Օմարի գլխի համար Միացյալ Նահանգները 10 մլն դոլար էր խոստացել: