211652_close_icon

Իրաքի հյուսիսում թեժ մարտեր են թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև

views-count1979 դիտում article-date 14:16 10-02-2021
Փետրվարի 10-ին Թուրքիայի օդուժը ռմբակոծել է Իրաքյան Քուրդիստանի  (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջան) Դոհուկ նահանգի Գարե շրջանը: Այս մասին գրում է ermenihaber.am-ը։  

Նշվում է, որ թուրքական օդուժը գիշերային հարձակումը սկսել է կործանիչներով և «Kobra» տեսակի հարվածային ուղղաթիռներով:

Թուրքական օդուժն  ավելի ուշ դեսանտ է իջեցրել Գարեին կից Սիյանե շրջանում: Քուրդ զինյալների պատասխան կրակից հետո հիշյալ ուղղաթիռները ստիպված են եղել լքել Գարեի շրջանը:

Ըստ քրդական աղբյուրի՝ այժմ շարունակվում են մարտերը քուրդ զինյալների ու թուրք ուժայինների միջև։

Նմանատիպ նյութեր