Ռուսաստանում աշխարհի 64 երկրների 92 պատվիրակություններ քննարկելու են ԻՊ-ի դեմ պայքարը
Աշխարհի 64 պետությունների հատուկ ծառայությունների 92 պատվիրակություններ կհավաքվեն Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում, որտեղ քննարկելու են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի ուղիները:
Interfax-ի փոխանցմամբ՝ տեղի է ունենալու 2-օրյա քննարկում: Ներկա կլինեն նաև ՄԱԿ-ի, ՇՀԿ-ի, ԱՊՀ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչներ:
Մշակվելու է ահաբեկչական գործողություններին դիմակայելու և ճնշելու համատեղ ծրագիր: