211652_close_icon
views-count1523 դիտում article-date 16:20 14-04-2016

«Մետրո» միջազգային ասոցիացիայի խորհրդի նիստը` Երևանում. ներկա են եղել ԱՊՀ երկրների և Չեխիայի շուրջ 30 պատվիրակություններ

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 35-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Երևանում անցկացվել է «Մետրո» միջազգային ասոցիացիայի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ԱՊՀ երկրներից և Չեխիայից շուրջ 30 պատվիրակություններ: Նիստի մասնակիցներին ողջունել է Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը, ում առաջարկով ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին օրերին Արցախում զոհված հայորդիների հիշատակը: Փայլակ Յայլոյանը համառոտ ներկայացրել է Երևանի մետրոպոլիտենի պատմությունը, կարևորել հերթական նիստի անցկացումը Երևանում և բեղմնավոր աշխատանք մաղթել նիստի մասնակիցներին: «Մետրո» միջազգային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Իգոր Երմոլենկոն ներկայացրել է 2015 թվականին և ընթացիկ տարում մինչ օրս ասոցիացիայի կատարած աշխատանքների հաշվետվությունը, նշվել են ձեռքբերումները և խնդիրները, կարևորվել է ոլորտի ընկերությունների և մասնագիտացած կառույցների սերտ համագործակցությունը և փորձի փոխանակումը: Հաշվետու ժամանակահատվածում ԱՊՀ տարբեր քաղաքներում կազմակերպվել են մի շարք քննարկումներ ու թեմատիկ հանդիպումներ: Երևանյան նիստի ընթացքում հնչել են նաև մի շարք այլ զեկույցներ:

Նմանատիպ նյութեր