Ավելի քան 10 երկրների պատվիրակություններ միացան ԴԱՀԿ ծառայության դեպի Ծիծեռնակաբերդ երթին . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 26-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրավերով Հայաստան են ժամանել Դատական կատարողների միջազգային միության նախագահը, Շվեդիայի, Ռուսաստանի, Էստոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Լիտվայի, Սլովակիայի, Սերբիայի, Վրաստանի, Արցախի համապատասխան կառույցների պատվիրակությունները:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգևոր հովիվ տեր Հակոբ Քահանա Խաչատրյանի հետ միասին ԴԱՀԿ ծառայության արտասահմանյան գործընկերները և ծառայության անձնակազմը երթով շարժվեցին Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի