Թուրքիայում նավթամուղ են պայթեցրել
Թուրքիայի Շըրնաք նահանգով անցնող թուրք-իրաքյան Քըրքուք-Յումուրթալիք նավթատար խողովակաշարը պայթեցվել է, տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի խոսքով՝ նավթատարը պայթեցրել են Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինները:
Ներկա պահին դադարեցված է Իրաքից Թուրքիա նավթի մատակարարումը:
Ավելի վաղ քուրդ գրոհայինները պայթեցրել էին Թուրքիայի Ագրը նահանգով անցնող իրան-թուրքական գազատարի մի հատվածը: