Թուրքիայում բեռնատար գնացք են պայթեցրել
Թուրքիայի հյուսիսարևմտյան Օսմանիե նահանգում անհայտ անձինք այսօր պայթեցրել են բեռնատար գնացքը: Այդ մասին հաղորդել է թուրքական Kanal 7 հեռուստաալիքը:
Պայթյունից վիրավորվել են մեքենավարները: Դեպքի վայր են ժամանել զինվորական ու ոստիկանական ստորաբաժանումներ:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: