1479 դիտում
10:00 29-07-2015
Ժամանակ է հարկավոր, որպեսզի Իրանի և Արևմուտքի միջև վստահությունը վերականգնվի
Որպեսզի վերականգնվի Իրանի և Արևմուտքի միջև նախկին վստահությունը, որը խզվել էր Մահմուդ Ահմադինեժադի ղեկավարման տարիներին, ժամանակ է հարկավոր: Այդ մասին Trend-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի Սենատի անդամ Նատալի Գուլեն:
«Հնարավոր չի լինի միաժամանակ հասնել հաղթանակի, իրական դիվանագիտության, ամբողջական վստահության և անվտանգության ու խաղաղության»,-ընդգծել է ֆրանսիացի դիվանագետը:
Նշենք, որ հուլիսի 28-ին ԵՄ արտաքին դիվանագիտությւան ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ժամանել է Իրան: Այցի շրջանակներում նա հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆի և նախագահ Հասան Ռուհանիի հետ:
Մոգերինիի այցը նպատակ ունի զարգացնել Իրանի հետ առևտրային հարաբերությունները: Այդ մասին հայտնել էր Իրանի արտգործնախարարի տեղակալ, ատոմի հարցով բանակցություններում իրանական պատվիրակության անդամ Մաջիդ Թախթ Ռավանչին:
Նմանատիպ նյութեր
2041 դիտում
14:25 08-10-2014
Իրանի և Արևմուտքի միջև այլևս տարաձայնություններ չկան
Այս բաժնից
1018 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր