Իրանը և միջազգային «վեցյակը» Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսիուսի են եկել: Նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Հասան Ռուհանին երկրի խորհրդարանում:
Նրա խոսքով՝ բանակցող կողմերի դիրքորոշումները առանձնանում են միայն մանր հարցերում,իսկ ինչ վերաբերում է Արաքիում ատոմային էլեկտրակայանի կառուցմանը, ուրանի հարստացման տեխնոլոգիաներին, ինչպես նաև Ֆարդոյի իջուկային կենտրոնի աշխատանքի շարունակությանը, ապա այս հարցերում տարաձայնությունները հարթվել են:
Բացի այդ, «վեցյակը» կարևորել է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարումԻրանի դերակատարումը: