211652_close_icon
views-count3352 դիտում article-date 21:54 28-07-2015

Սոմալիում Գերմանիայի քաղաքացիություն ունեցող մահապարտի ահաբեկչության արդյունքում զոհվել է 15 հոգի. տեսանյութ

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, որի արդյունքում զոհվել է 15 հոգի: Ահաբեկչությունն իրականացրել է Գերմանիայի և Սոմալիի քաղաքացիություն ունեցող մահապարտը: Ինչպես հայտնում են արևմտյան լրատվամիջոցները, որոշ ժամանակ ահաբեկիչը բնակվել է Գերմանիայի տարածքում՝ Հյուսիսային Ռեյնում, իսկ հետո վերադարձել է Սոմալի: Ահաբեկչության համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել իսլամական ծայրահեղական «Աշ-Շաբաբ» խմբավորումը: Ահաբեկիչների խոսքերով, պայթյունն իրականացվել է ի պատասխան սոմալիական զորքերի և Աֆրիկյան միության առաքելության ջոկատների ռազմական գործողությունների, որոնք վերջին շրջանում ակտիվ հարձակում են սկսել իսլամիստների բազաների վրա՝ երկրի հարավում: Ահաբեկչությունը տեղի է ունեցել «Ջազիրա» հյուրանոցի մոտ. մահապարտն իր ավտոմեքենան պայթեցրել է հյուրանոցի դարպասների մոտ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր