Ցանկանում ենք 6-ամյա Նարեկին շուտափույթ ապաքինում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հուլիսի 24-ին ilur.am-ը լրատվական կայքը [url=http://www.ilur.am/news/view/47478.html]տեղեկություն էր[/url] հրապարակել Երևանի Զորավար Անդրանիկ փողոցի 57 շենքում բնակվող 6-ամյա Նարեկ Կարենի Նալբանդյանի մասին, երեխան ծնվել էր մանկական ուղեղային կաթվածով:
Նրան վիրահատել էին Ռուսաստանի Տուլա քաղաքում գտնվող վերականգնողական կլինիկայում: Բժշկական միջամտության արդյունքում Նարեկը կանգնել է և այժմ ծնողների օգնությամբ անգամ քայլեր է անում:
Երեխան Երևանի վերականգնողական կենտրոնում գտնվում է հսկողության տակ և ժամանակ առ ժամանակ ստանում է վերականգնողական բուժում: Լիարժեք արդյունքի հասնելու համար մասնագետները խորհուրդ էին տվել Նարեկին պարապել վազող սարքով, որը, սակայն, բավականին թանկ արժեր:
Ծնողներն այն գնելու հնարավորություն չունեին, ապրում են վարձով, և ընտանիքում աշխատում է միայն հայրը:
Հրապարակումից հետո ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իր ամառային արձակուրդի համար նախատեսված գումարը փոխանցեց 6-ամյա Նարեկի ծնողներին:
Ծնողները գնեցին վազող սարքը և այժմ երեխան կատարում է բժիշկների խորհուրդը տնային պայմաններում պարապում է վազող սարքով, դա կօգնի նրան վերականգնվել և ինքնուրույն քայլել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի