ՊՆ մամուլի խոսնակն այցելել է մեկուսացված զինծառայողներին․ նրանք հայ ազգին շուտափույթ ապաքինում են մաղթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը այցելել է կորոնավիրուսով վարակված անձանց հետ կոնտակտ ունեցած թիրախային բոլոր մեկուսացված զինծառայողներին՝ տեսնելու համար, թե ինչպես է նրանց առողջական վիճակը։
Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերով մեկուսացման վայրի տարբեր սենյակներ է մտել՝ զրուցելով մեկուսացված զինծառայողների հետ։
Զինծառայողները ասում էին, որ իրենց վիճակը նորմալ է։ Նրանք կորոնավիրուսով վարակված իրենց ընկերներին առողջություն մաղթեցին, իսկ հայ ազգին՝ շուտափույթ ապաքինում։
Ստեփանյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ զինծառայողները մարտական խնդիրներ իրականացնող զորամասում չեն ծառայում։
Մանրամասները՝ տեսանյութում: