211652_close_icon
views-count2058 դիտում article-date 19:07 26-04-2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շուտափույթ ապաքինում է մաղթել ավտոբուսի պայթյունից տուժած 2 դեռահասներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, տեղեկացել Երևանում [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/26/83490/]ավտոբուսի պայթյունից[/url] տուժած 2 դեռահասների՝ Էդգար Գասպարյանի և Ռոլանդ Խոջայանի առողջական վիճակի մասին: Քաղաքապետին ներկայացնելով Էդգարի և Ռոլանդի առողջական վիճակը` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշել է, որ այժմ այն կայունացել է: Տարոն Մարգարյանը զրուցել է Էդգարի և Ռոլանդի հետ, առողջություն ու շուտափույթ ապաքինում է մաղթել և խոստացել է նրանց ապաքինումից հետո միասին այցելել «Թումո» կենտրոն, որտեղ տղաներն անձամբ կներկայացնեն իրենց կենտրոնի առօրյան: Քաղաքապետը զրուցել է նաև տուժած երեխաների ծնողների հետ և վստահեցրել, որ արվում և արվելու է հնարավոր ամեն ինչ՝ երեխաների շուտափույթ և լիարժեք ապաքինման համար:

Նմանատիպ նյութեր