23006 դիտում
14:34 28-07-2015
Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վերջինն էլ հայտնվել է մայթին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում, թիվ 58 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Գոռ Գևորգյանի վարած Opel մակնիշի 34 QP 221 համարանիշի և 46-ամյա Միսակ Նազարյանի վարած Mercedes մակնիշի 34 AV 669 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, իսկ Opel-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 25-ամյա Գևորգ Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Մ. Նազարյանն աշխատում է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+