ԱՀԿ-ին Ղազախստանի անդամակցությունը կհարվածի ԵՏՄ-ին
Եթե Ղազախստանը միանա Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, ապա չի բացառվում, որ դա կհանգեցնի Եվրասիական տնտեսական համագործակցության անդամ պետությունների կողմից սննդի և ապրանքների արտահանման հավելյալ ռիսկերի, գրում է Ведомости-ն:
Պարբերականը նշում է, որ արտահանման ռիսկի տակ կարող են հայտնվել ընդհանուր հաշվով 3000 առևտրային ցանցեր: ԱՀԿ-ում միջին մաքսային տուրքը կազմում է 6,5%, իսկ ԵՏՄ-ում՝ 10,4%:
Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ ԱՀԿ-ն հավանության է արժանացրել կառույցին Ղազախստանի անդամակցության հայցը: