211652_close_icon
views-count1371 դիտում article-date 18:45 28-07-2015

Ստամբուլի ոստիկանությունը մանկական սայլակի մեջ ռումբ է որոնում

Ստամբուլի ոստիկանությունը փակել է քաղաքի կենտրոնակն պողոտաներից մեկը, քանի որ տեղեկություն է ստացել պատրաստվելիք ահաբեկչության մասին, հաղորդել է թուրքական Kanal 7 հեռուստաալիքը: Ոստիկանները հայտնաբերել էին մանկական սայլակ և չեն բացառել, որ նրանում կարող է պայթուցիկ սարք լինել: Պողոտա են ժամանել սակրավորներ: Վերջին մի քանի օրերին Իրաքում քուրդ գրոհայինների դեմ թուրքական բանակի ծավալած ռազմական գործողությունների պատճառով իրադրությունը բավականին լարված է: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Թուրքիայում ահաբեկչություններ են նախապատրաստվում, ինչի հետ կապված արձակուրդից հետ են կանչվել բոլոր բարձրաստիճան զինվորականները:

Նմանատիպ նյութեր