Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված քաղաքացիները, ովքեր ունեն աջակցող միջոցների, այդ թվում՝ սայլակի կարիք, կարող են դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված այն քաղաքացիները, ովքեր ունեն աջակցող միջոցների, այդ թվում՝ սայլակի կարիք, կարող են դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 114 և 117 թեժ գծերով:
Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Նախարարությունը հաղորդում է, որ աջակցող միջոցի կարիք ունեցող քաղաքացու հաշվառման հասցեն էական չէ: