Արեն Մկրտչյան. 2-ամյա Մերիի սայլակի և դեղորայքի հարցը լուծվեց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
2 տարեկան Մերիի մոտ ախտորոշվել է գլխուղեղի մեծ կիսագնդերի մուլտիկիստոզ լեյկոմալացիո, խառը տիպի փոխարինվող հիդրոցեֆալիա։
Հայրը՝ Զավենը, հանդիպելու ցանկություն էր հայտնել։ Կրճատվել է Ալավերդու պղնձաձուլարանից։ Սոցիալապես ծանր վիճակում է ընտանիքը։ Երեխայի առողջական վիճակը նույնպես ծանր է։ Ընտանիքը բնակվում է Ալավերդիում։
Երեկ գիշերն այցելեցինք նրանց։ Առավոտյան բերեցինք սայլակը, որի հրատապ անհրաժեշտություն կար։ Առանձնահատուկ շնորհակալություն «Սորս» բարեգործական ընկերությանը։ Զավենը երկուշաբթի օրվանից աշխատանքի կանցնի Թեղուտ ՓԲԸ-ում։ Երեխայի դեղորայքի հարցը նույնպես լուծվեց։
Բարեգործը, որը նախընտրեց անհայտ մնալ, գումարը կփոխանցի դեղատուն, որտեղից փոքրիկի ծնողները կստանան դեղերը։
Առաջիկայում կապ կհաստատեմ Առողջապահության նախարարության հետ հասկանալու՝ արդյոք բուժման հնարավոր տարբերակներ կան»: