1696 դիտում
10:04 28-07-2015
Միավորված կոլեգիայի նիստ Սանկտ Պետերբուրգում. ֆոտոռեպորտաժ և տեսանյութ
Հուլիսի 27-ին Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում աշխատանքն սկսեց Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստը, որին մասնակցելու համար Երևանից ժամանել էր Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ: Նիստը նախագահում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Կոլոկոլցևը: Նիստին մասնակցում էին Միավորված կոլեգիայի անդամներ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ու Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարությունից, ինչպես և երկու գերատեսչությունների կենտրոնական ապարատների վարչությունների պետեր: Օրակարգում «Մարդկանց առևտրի հակազդման ոլորտում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համագործակցության կատարելագործմանն ուղղված միջոցառումների մասին», «Տեղեկատվության փոխանակման ոլորտում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համագործակցության վիճակի մասին» և «Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի 2016 թվականի աշխատանքի պլանի մասին» հարցերն էին: Միավորված կոլեգիայի նիստի բացման խոսքում Վլադիմիր Գասպարյանն ու Վլադիմիր Կոլոկոլցևն անդրադարձան հանցավորության դեմ պայքարում երկու երկրների ավանդական համագործակցությանը, վերջին տարիներին բոլոր ուղղություններով արդյունավետ զարգացող գործընկերային հարաբերություններին, ինչպես և օրակարգի խնդիրներին: Օրակարգի հարցերի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Քննարկումների արդյունքներով բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
853 դիտում
17:54 12-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ամփոփում է 2024 թվականին հյուպատոսական ծառայություններում արձանագրված փոփոխությունները
880 դիտում
17:40 12-01-2025
Դատական իշխանության հեղինակության բարձրացման ուղղությամբ բավականին անելիք ունենք․ ԲԴԽ նախագահ
964 դիտում
16:50 12-01-2025
Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը․ Սրբուհի Գալյան