Լիբիայի իշխանությունները մտադիր են Ռուսաստանից «Կալաշնիկով» ավտոմատներ ձեռք բերել, հաղորդում է rosbalt.ru-ն:
Sputnik գործակալությանը տված հարցազրույցում Լիբիայի Տեղեկատվության նախարար Օմար ալ-Քույարին ասել է. «Ես այցելել եմ «Կալաշնիկով» գործարան, որտեղ առաջարկեմ ստացել և տեղեկացել նրա գների մասին: Տեղեկությունը ես փոխանցել եմ բանակի հրամանատար Խալիֆ Հաֆթարին: Այժմ պատվիրակություն է կազմվում, որը կուսումնասիրի այդ հարցը»:
Նրա խոսքով՝ լիբիական բանակի ներկայացուցիչների մեծ մասն ավարտել է Ռուսաստանի ռազմական ակադեմիաներն ու ինստիտուտները: