Թուրքիան իր զինվորականներին հետ է կանչում արձակուրդից
Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հետ է կանչել թուրք-սիրիական սահմանի լարված իրավիճակի հետ կապված հետ է կանչել երկրի հարավ-արևելքում տեղակայված 2-րդ և 3-րդ դաշտային զորամիավորումների հրամանատարային անձնակազմին, ովքեր գտնվում էին արձակուրդի մեջ:
Հրամանը վերաբերում է նաև այլ շրջաններում ահաբեկչության դեմ պայքարի սոտրաբաժանումների անձնակազմներին:
Նախօրեին «ԻՊ»-ի 5 գրոհային «Կալաշնիկով» ավտոմատներից կրակ էին բացել սահմանային Քիլիս նահանգի սահմանապահ ուղեկալի վրա, ինչի հետևանքով 1 սահմանապահ սպանվել է, 2-ը՝ վիրավորվել: