Անկարայում ՒՊ անդամներ են ձերբակալվել
Անկարայի ոստիկանությունը ձեռնարկած միջոցառումների արդյունքում ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության 15 անդամի, գրում է թուրքական Vatan թերթը:
Բոլոր ձերբակալվածները կռվում էին ԻՊ-ի, ինչպես նաև Սիրիայում և Իրաքում ահաբեկչական տարբեր խմբավորումների շարքերում:
Թուրքիայում օրեր առաջ ձեռնարկված հակաահաբեկչական գործողությունների շրջանակում ձերբակալվել է 300-ից ավելի մարդ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այդ կապակցությամբ հայտարարել է, որ գործողությունները շարունակական են լինելու: