Անկարայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով 100-ից ավելի մարդ է ձերբակալվել
Թուրքիայի անվտանգության ուժերը 101 մարդու են ձերբակալել, որոնց կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունեալու մեջ։ Այդ մասին հաղորդել է Haber Turk հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Անկարայում անվտանգության ծառայության ձեռնարկած միջոցառումներին ներգրավված է եղել ավելի քան 1500 ծառայող։ Գործողություններն անցկացվում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում։
Ընդհանուր հաշվով՝ իրավապահների ուշադրության կենտրոնում 245 մարդ կա։