Երգիչ Տիմաթին պատասխանել է Սաակաշվիլիին՝ նրան հիշեցնելով փողկապի պատմությունը
Ռեփփեր Տիմաթին արձագանքել է Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին, ով խոչընդոտել է Օդեսայում երգչի համերգի կայացմանը:
«Կարելի՞ է, ընդհանրապես, լուրջ ընդունել մի քաղաքական գործչի խոսքը, ով թալանել է սեփական երկիրը, գտնվում է դաշնային հետախուզման մեջ և վտարվել է սեփական ժողովրդի կողմից: Իսկական տղամարդը գործ է անում, ոչ թե [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/10/59240/]փողկապ [/url]ծամում»,-Twitter-ում և Instagram-ում գրառել է Տիմաթին:
Նա հավելել է, որ սիրում է Օդեսան և Ուկրաինան և հույս հայտնել, որ հանգամանքները, որոնց պատճառով ինքը ստիպված է չտեսնվել ուկրաինացի ժողովրդի հետ, ժամանակավոր են: