2229 դիտում
20:58 13-10-2020
Ձեր երկրի և տարածաշրջանի պատմությունը ուսումնասիրեք անկախ աղբյուրներից. օպերային երգիչ Ռուբեն Էլբակյանը պատասխանել է ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի գրառմանը
Ֆրանսիայում բնակվող հայ օպերային երգիչ Ռուբեն Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի գրառմանը, որը, ինչպես Էլբակյանն է նկատում, անամոթաբար «հավանել էր» նրա կինը` սոպրանո Աննա Նետրեբկոն։
«Թանկագին Յուսիֆ Էյվազով, ձեր երկրի եւ տարածաշրջանի պատմությունը ուսումնասիրեք անկախ աղբյուրներից: Ադրբեջանը ստեղծվել է միայն 1920-ին ՝ բոլշևիկների կողմից, ի դեպ, այն, ինչը չհաջողվեց Աթաթուրքին 1918-ին, երբ նա ցանկանում էր գրավել Հարավային Կովկասը:
Թեկուզ ծանոթացեք գեներալ Անտոն Դենիկինի զեկույցին, որում մասնավորապես ասված էր. «Ամեն ինչ, ադրբեջան անունից սկսած այս հանրապետությունում արհեստական է ...»,- գրել է երգիչը` ներկայացնելով Ադրբեջանի ստեղծման պատմությունը։
Վերջում նա հույս է հայտնել, որ ՌԴ նախագահ Պուտինը իմաստուն ընտրություն կկատարի, եթե ցանկանում է, որ Ռուսաստանը մնա գերտերություն։
Նմանատիպ նյութեր
3882 դիտում
23:35 25-09-2019
Հայտնի ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանը ներկայացրել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված տեսահոլովակ
Այս բաժնից
658 դիտում
12:59 23-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
643 դիտում
12:17 23-01-2025
Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին