«Բարսան» Պույոլին շնորհավորել է 42-ամյակի առթիվ՝ հիշեցնելով նրա գոլը «Ռեալին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» նախկին ավագ Կարլես Պույոլն այսօր տոնում է իր 42-ամյակը:
Կատալոնական ակումբը շնորհավորել է իր լեգենդար պաշտպանին՝ հրապարակելով նրա գոլը Մադրիդի «Ռեալին»:
2009թ. մայիսին «Բարսան» Մադրիդում 6:2 հաշվով հաղթեց «Ռեալին»: Այդ խաղում Պույոլը Չավիի փոխանցումից հետո գլխի հարվածով գրավեց Կասիլյասի պաշտպանած դարպասն ու հաշիվը դարձրեց 2:1:
Պույոլն իր ամբողջ կարիերան անցկացրել է միայն «Բարսելոնայում»: Նա Իսպանիայի 6-ակի չեմպիոն է, երկրի Գավաթի կրկնակի հաղթող և Չեմպիոնների լիգայի եռակի տիտղոսակիր: