Թուրքիայի վարչապետը խոստացել է շարունակել ռազմական գործողությունները մինչև սպառնալիքի ամբողջական ոչնչացումը
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ռազմական գործողությունները քուրդ գրոհայինների դեմ շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև որ ամբողջովին չվերացվի սպառնալիքը, հաղորդում է Reuters-ը:
Այսօր առավոտից թուրքական կործանիչները ռմբակոծում են Իրաքի հյուսիսում տեղակայված քուրդ գրոհայինների ճամբարները, ինչպես նաև Սիրիայում տեղակայված «Իսլամական պետության» դիրքերը:
Դավութօղլուի խոսքով՝ այդ գործողություններն ուղղված չեն մի կետի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ քրդերը հայտարարել են, որ Անկարայի հետ կնքված հաշտությունը կորցրել է իր նշանակությունը այն բանից հետո, երբ թուրքական ռազմաօդային ուժերը սկսեցին ռմբակոծել Իրաքի իրենց դիրքերը: