ԻՊ-ի զինյալների կողմից մշակութային հուշարձանների ոչնչացումը ռազմական հանցագործություն է. Պան Գի Մուն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան ԳիՄունը դատապարտել է «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից Իրաքում գտնվող հին ասորական Նեմրութ քաղաքի փլատակների ոչնչացումը՝ անվանելով դրանք ռազմական հանցագործություն:
ՄԱԿ-ի մամլո ծառայությունից հայտնել են.
«Գլխավոր քարտուղարն ամենավճռական կերպով դատապարտում է շարունակվող ահաբեկչական գործողություններն ու ԻՊ-ի կողմից միջազգային իրավունքի խախտումը, այդ թվում Իրաքում մշակութային ժառանգության ոչնչացումն, ինչը վկայում է մի քանի օր առաջ Նեմրութի հնագիտական հուշարձանների վրա հարձակումը:
Մեր համընդհանուր մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը ռազմական հանցագործություն է և ոտնձգություն՝ ողջ մարդկության նկատմամբ»: