Թուրքիայում հետաձգվել են ներքին չվերթները՝ Իրաքում ռազմական օպերացիա սկսելու պատճառով
«Թուրքական ավիաուղիներ»-ը հետաձգել է չվերթները երկրի հարավ-արևելյան նահանգներում:
Hurriyet-ի փոխանցմամբ՝ պատճառը այսօր Իրաքի հյուսիսում քուրդ գրոհայինների դեմ իրականացվող ռազմական գործողություններն են:
Այսօր առավոտյան թուրքական օդուժը սկսել է ռմբակոծել Իրաքի հյուսիսային հատվածում տեղակայված են քուրդ գրոհայինների ճամբարները: Հաղորդվում էր նաև, որ թուրքական կործանիչները զուգահեռաբար հարվածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին, ավելի ուշ տեղեկությունը հերքել են թուրքական իշխանությունները: