Յոզեֆ Բլատեր. Ռուսաստանը կանցկացնի բոլոր ժամանակների լավագույն աշխարհի առաջնությունը. տեսանյութ
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը կիսվել է իր ակնկալիքներով՝ 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության վերաբերյալ:
«Խորին հարգանք արտահայտելով նախագահ Վլադիմիր Պուտինին, ցանկանում եմ առանձնահատուկ ողջունել Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոյին, որը նաև ՖԻՖԱ-ի գործկոմն է ներկայացնում:
Ողջունում եմ նաև Ռուսաստանի այն քաղաքների նահանգապետերին, որտեղ տեղի կունենան 2018թ. աշխարհի առաջնության հանդիպումները: Ռուսաստանը կանցկացնի ամենագերազանց մրցաշարը, որը երբևիցե տեսել է աշխարհը:
2018թ. առաջնությունը յուրահատուկ ուղերձ է: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, Ռուսաստանում աշխարհի առաջնության ժամանակ մենք ավելի շատ խաղաղության կհասնենք» ասել է Բլատերը Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած բանկետի ժամանակ:
Հիշեցնենք, որ այսօր [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/24/60336/]տեղի կունենա[/url] աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը: